Այս աղջիկը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվելու
Պատգամավոր Աննա Գրիգորյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելու որոշում կայացնելուց հետո է ստացել մանդատը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից:
Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»։
«ՉԻ». Նախկինում մինչև խմբակցությունից թռնելը այս կամ այն պատգամավորը գոնե մի երկու տարի այդ խմբակցության շարքերում մնում էր, կնոպկա էր սեղմում, ելույթ էր ունենում: Իսկ ահա Աննա Գրիգորյանը, ստանալով «Իմ քայլի» մանդատը, խմբակցությունում նույնիսկ մի րոպե չի մնացել:
Դե ինչ, կարելի է շնորհավորել այս աղջկան՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու առթիվ: Սա պատմության մեջ խմբակցությունից թռնելու ամենաբարձր արագությունն էր: Այսուհետ եթե Աննա Գրիգորյանը հայտնվի մեր տեսադաշտում, իսկ դատելով նրա գրառումից, նա ի շահ Սյունիքի և ի շահ Հայաստանի հաճախ է մտքեր հայտնելու, մենք նրան ներկայացնելու ենք որպես ԱԺ պատգամավոր, Գինեսի ռեկորդակիր:
Նիկոլ Փաշինյանին էլ կարող ենք շնորհավորել՝ այսպիսի ռեկորդակիր կադրեր պեղելու համար: Իշխանության գալուց հետո այն աստիճան էին արբել, որ ում պատահի խցկել էին «Իմ քայլի» ցուցակի մեջ: Դե հիմա վայելեք ձեր կադրային քաղաքականության պտուղները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: