...

Տիկին, մի փոքր հստակ արտահայտվեք

Տիկին, մի փոքր հստակ արտահայտվեք

Նախկին նիկոլական, ներկայումս քոչարյանական պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է . «Ասում են, թե հանքարդյունաբերողներից փողը վերցնեն, տան ժողովրդին։ Բայց մեկ այլ նախագծով՝ իրենց տրվելիք գումարի չափն են բարձրացնում։ Ասում են, թե հիսուն հազար դրամը բավարար չէ պատգամավորի համար։ Իսկ թոշակառուին երեսուն հազար դրամը բավարա՞ր է։ Նախարար դարձած գործարարն ի՞նչ է կարծում, սա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողներին»։

«ՉԻ». Չէ, էսպես չի լինի, տիկին Գրիգորյան: Ավելի պարզ ու կոնկրետ ասեք՝ ինչին եք կողմ, ինչին՝ դեմ:

Առիթ-անառիթ հիշեցնում էիք, որ Սյունիքից եք ընտրվել, ոչ մեկի ուսապարկը չեք և պատասխանատու եք միայն սյունեցիների առջև: Պարզ ու շիտակ ասեք, որ դեմ եք Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին լրացուցիչ հարկային պարտավորությունների տակ դնելուն: Դա էլ է դիրքորոշում, մի փոքր ճկունության դեպքում այդ դիրքորոշումն էլ կարելի է գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել: Օրինակ՝ պետք չի կոմբինատից լրացուցիչ գումար գանձել, այն պետք է մնա կոմբինատին, որպեսզի լրացուցիչ ներդրումներ կատարվեն, որոնք նոր աշխատատեղերի ստեղծման կբերեն, և այլն:

Այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Կարելի է կողմ լինել պնձամոլիբդենայինից լրացուցիչ գումարներ գանձելուն և դեմ լինել Հովիկ Աղազարյանի կաֆեի հաշիվները փակելուն: Եվ հակառակը, կարելի է դեմ լինել և՛ պնձամոլիբդենայինից լրացուցիչ գումարներ գանձելուն, և՛ Հովիկ Աղազարյանի կաֆե գնալուն: Պարզապես պետք է անկեղծ լինել և հստակ ցուցադրել, թե ում շահերն եք սպասարկում՝ պղնձամոլիբդենային կոմբինատի՞, թե՞ սյունեցիների:

30 հազար դրամը բավարար չէ, ուրեմն՝ ճիշտ կլինի, եթե Վահե Հակոբյանը չգնի հերթական Ռոլս-Ռոյսը, և թոշակառուների թոշակը մի երկու հազարով բարձրանա:

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքն է՝ մի կողմից հայտնվել ենք աչքածակ իշխանության, մյուս կողմից՝ օլիգարխիայի շահերը սպասարկող և մանիպուլյացիաների դիմող ընդդիմության արանքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ