...

Արմեն Գևորգյանի երազը

Արմեն Գևորգյանի երազը

Նորից իր սիրելի գործին է՝ Հայաստանի գերագույն և գլխավոր խորհրդականի: Փախուստից վերադարձած Սամվել Մայրապետյանն իրեն կառավարության սեփականաշնորհված շենքում անհատույց և անժամկետ հիմունքներով էլիտար կաբինետ է նվիրել: Կաբինետի «գլազոկից» նայում է, թե ինչպես են ԴԱՀԿ-ի աշխատակիցները ծեծելով իր հարկի մյուս աշխատասենյակներից դուրս վռնդում պետական ապարատի այն ծառայողներին, որոնք ԺԵԿ-ից չեն կարողացել տեղեկանք հանել, որ վերջին 10 տարում Նիկոլի հետ որևէ կապ չեն ունեցել:

Բջջային հեռախոսին են զանգում, հնչում է Արմենչիկի երգը. «Նայում եմ նկարիիիիի՜դ, քո սիրուուո՜ւն պատկերիդ...», ուրեմն՝ գերագույն ու գլխավոր շեֆն է զանգել:

Ինքը վերցնում է հեռախոսը, համենայնդեպս՝ կռանում ու ասում. «Լսում եմ, Ռոբերտ Սեդրակիչ»:

«Արմենչիկ,- լսվում է Քոչարյանի զայրացած ձայնը,- քիչ առաջ ինձ զեկուցեցին, որ էսօր Հ2-ում էն Արմեն Աշոտյանին 15 վայրկյան եթեր են տվել: Ո՞վ ա թույլ տվել, որ դրան եթեր տան»:

«Դե, շեֆ ջան,- կմկմում է ինքը, մյուս շաբաթ ԵԽԽՎ-ից ստեղ պատվիրակություն է գալու, մտածեցի, որ էդ եվրոյոնջաներին ասենք, որ Հայաստանում խոսքի լիարժեք ազատություն է, ոչ մի սահմանափակում չկա, ու էդ կադրերը ցույց տանք, թե տեսեք, ընդդիմությունը պետական հեռուստատեսության եթերում ազատ խոսում է»:

«Դե զանգի ԿԳԲ-ի պետին, էդքանը ասա, թող տրիվոգը ատբոյ անի»,- հրահանգում է Քոչարյանը:

Ինքը հոգոց հանելով անջատում է հեռախոսը: Դրսում «սիրենայի» ձայներ են լսվում: Պատուհանից նայում է. ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ թուրքական ֆուռերը թոփ-թազա «Տոյոտաներ» են տեղափոխում Իսակովի պողոտա: 

Նորից զանգում են բջջայինին: Հնչում է Елка-ի երաժշտությունը. «Мальчик-красавчик на папиной машине, быстро едет по проспектам городов счастливых...»: Գերագույն և գլխավոր որդին է: Ինքը նորից կռանում է. «Լսում եմ, Լևոն Սեդրա... կներեք, Լևոն Ռոբերտիչ»:

«Արմենչիկ,- լսվում է Լևոն Քոչարյանի զայրացած ձայնը,- մի քիչ առաջ ինձ խաբար արին, որ էն Գռզոյի շոֆերը Թիֆլիսից պոլնի բակ բենզին լցրած է եկել: Էդ փաստորեն, իմ գլխի վրից թռնելով, բենզին են ներմուծում»:

«Հանգիստ եղեք,- հանգստացնում է ինքը,- հիմա ոստիկանապետի հետ կկապնվեմ, ինչ-որ պետք է, կանի: Քթից կբերենք»:

Միացնում է հեռուստացույցը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Նաիրի Հունանյանն է ելույթ ունենում. «Նախորդ իշխանությունները ոչ մի խոստում չեն կատարել: Նույնիսկ խոստացել էին, որ հոկտեմբերի 27-ը կբացահայտեն, չէ՞: Էդ էլ չեն արել»:

Փոխում է ալիքը: Արտգործնախարար Աննա Գրիգորյանն է ասուլիս տալիս. «Ի պատասխան Եվրախորհրդի բանաձևի, ուզում եմ ասել, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները և ազատ է արձակել բոլոր նիկոլական գերիներին: Իսկ ինչ վերաբերում է բանաձևում նշված 1683 հոգուն, ապա դրանք ահաբեկիչներ են, որոնք իշխանափոխությունից հետո շարունակել են իրենց գործունեությունը և դատվելու են օրենքի ողջ խստությամբ»: 

Արթնանում է Աննա Դանիբեկյանի մուրճի հարվածից:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ