...

Ափսոս էին փողերը

Ափսոս էին փողերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Պատճառը... լույս չի եղել:

«ՉԻ». Դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանն ինչքան փող է ծախսել իր բյուրավոր փաստաբանների վրա: Շատ, բավական շատ: Բայց տպավորություն է, որ կարող էր ահագին խնայել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, կորոնավիրուսը և այլ հանգամանքներ, որոնք այնքան շատ են ու ազդեցիկ, որ դրանց պատճառով այս դատավարությունը երբեք չի կարող ավարտվել:

Մի 10-15 դատավարություն նիստի մասնակիցների հիվանդությունների պատճառով է հետաձգվել: Մի այդքան էլ՝ համավարակի: Պատերազմի պատճառով էլ ահագին նիստեր չկայացան: 

Հիմա՝ լույս չունենալու հերթը եկավ: Հետո ջուրը կկտրեն, գազը, հաշվի՝ մի երկու տարի էլ սրանց պատճառով նիստեր չեն կայանա: Ինտերնետը կարող է խափանվել, հիմա դա մոդա է, մի տարի դրա վրա կգնա: Մի գեղեցիկ օր նիստն արձանագրող և ձայնագրող համակարգչի «չիպը» կխփի կամ hard դիսկը կփչանա: Ու այդպես... մինչև յա էշը կսատկի, յա՝ իշատերը: Ու փաստաբանի կարիք չի զգացվի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ