...

Բայց չագուճը լավ էր ճոճում

Բայց չագուճը լավ էր ճոճում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց դատավճիռ։ Դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Վճռի հիմքը վաղեմության ժամկետն անցնելն է։

«ՉԻ». Էս ի՞նչ թիթիզություն է: Վաղեմության ժամկետ: Որ այդ հիմքով լիներ, հենա հենց սկզբից քրեական գործ չէր հարուցվի: Այն ժամանակ էլ էր վաղեմության ժամկետն անցել:

Դրա փոխարեն գրեիք. Քոչարյանն արդարացվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ նա պետք է պատասխան տա և կանգնի արդարադատության առջև:

Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստանում է, ուղիղ դրա հակառակն է լինում, հետևաբար, դատարանն էլ կատարել է Փաշինյանի խոստումը թարս ձևով, ոնց որ միշտ:

Հ.Գ. Փաշինյանը մեզ խիստ հիշեցնում է խորհրդային մուլտֆիլմերից մեկի հերոս Օբեշչալկինին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ