...

Էլի ժողովրդի վրա գցեցին

Էլի ժողովրդի վրա գցեցին

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնենք»:

«ՉԻ». Որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում նոր էր իշխանության եկել, նրա առաջին քայլերից մեկը օդի տուրք սահմանելն էր: Այսինքն, Հայաստանից գնացող ցանկացած քաղաքացի օդանավակայանում 10 հազար դրամ պիտի վճարեր: Հենց այնպես, ուղղակի: 

Ասում էինք՝ սա իսկական ռեկետ է, ասում էին՝ բայց ժողովուրդը դեմ չէ: 

Նիկոլ Փաշինյանին ռեկետի այդ մեխանիզմը կյանքի կոչելը, ոնց տեսնում ենք, դուր է եկել: Ինչ ուզեն, հենց այնպես, կարող են վճարովի դարձնել ու անվրդով տեսքով ասել՝ հա, բայց ժողովուրդը դեմ չի: 

Թե ասա՝ քանի անգամ եք ժողովրդի կարծիքը լսել, որ այս մեկին ականջալուր լինեք: Ժողովուրդը չէր ասել՝ գնացեք, Արցախը հանձնեք, բայց հանձնեցիք: Չնայած, մեկ է, հետո ասացիք, թե ժողովուրդը դեմ չէր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ