...

Իրականում Քոչարյանի միտինգը խիստ մարդաշատ էր

Իրականում Քոչարյանի միտինգը խիստ մարդաշատ էր

Այո, այո, մի զարմացեք, իրականում Քոչարյանի հրավիրած հանրահավաքը շատ ավելի մարդաշատ էր: Շատ: 

Բացատրենք. ուրեմն՝ էս ինչքան վախտ է «Ադեկվատի» Արթուր Դանիելյանն ու նրա համախոհները կատաղած քննադատում են Քոչարյանին: Ասում են՝ Քոչարյանն ամեն ինչ արեց ու անում է, որ Նիկոլը մնա իշխանության: Որ Քոչարյանն ընդամենը անձնական հարցերն է լուծում: Որ պարզվեց՝ ընդամենը մի գավառական գործիչ է, և այլն: Ընդ որում՝ քանի գնում, այս տեսակետներն ավելի շատ տարածում են գտնում:

Քոչարյանն էլ որոշում է հակահարձակման անցնել ու իր ֆեյքերին քսի է տալիս Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջի վրա: Այդ ֆեյքերը համատարած «ռիփորթ» են արել նրա էջը, և այն 30 օրով արգելափակվել է: Միտինգի օրը: Այսինքն՝ Քոչարյանը ֆեյքերի մեծ բանակ ունի:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր հանրահավաքը մարդաշատ: Շատ էլ որ իշխանություններն ու այլ չար, նախանձ ուժեր հաշվել էին, թե հազիվ մի 3-4 հազար մարդ է եղել: Իրականում 60 հազար հոգի է մասնակցել միտինգին, որից 4 հազարը մարդ է եղել, մնացած 56 հազարը՝ ֆեյք, որոնք սովորական մահկանացուներիս համար անտեսանելի են: Բա սա պետք է հաշվի առնել: Հենց այստեղ է Քոչարյանի իրական ուժը: Բա ինքն ինչի՞ հաշվին էր 1998 և 2003 թվականներին երկրի ղեկավար ընտրվում. ճիշտ է, ֆեյքերի և մեռած հոգիների հաշվին: Հազար հոգի գնում, իր քվեն տալիս էր նրան, հետո դրան գումարվում էր մի հարյուր հազար մեռած հոգու քվեն: 

Այնքան մարդաշատ էր Քոչարյանի հանրահավաքը, որ նույնիսկ նրա ամենահավատարիմ մարդը՝ Արմեն Գևորգյանը, լայաղ չէր արել դրան մասնակցել: Կամ էլ ասել էին՝ մի արի, տեղ չկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ