...

Դեռ ինչե՜ր են պարզվելու...

Դեռ ինչե՜ր են պարզվելու...

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը գրել է. «Նիկոլի գլխավոր հենարանը Քոչարյանն է: Մեկը առանց մյուսի չի կարա հեռացվի: Իսկ թե կոնկրետ ինչպես է վիժեցվել իշխանափոխությունը անցած տարի, ես շատ հանգամանորեն կպատմեմ մոտ ապագայում...

Կոնկրետ հիմա տեղի ա ունեցել հետևյալը՝ Քոչարյանը գիտեր, որ Նիկոլը պիտի երկրորդ ակտը ստորագրի: Իրեն հրահանգվել էր հենց էդ օրը մի հավայի միծինգ անել, ու սաղին ցրել տներով՝ ապացուցելով, որ հայ ազգը դեմ չի էս ամենին: Իսկ բուն թուղթը հլը պիտի անցնի ԱԺ-ով, որտեղ իր իսկ դրած Ալեն Սիմոնյանը սաղ կկազմակերպեր: Էս Նիկոլն էլ խաբում գցում ա... հիմա սրանք ընկան իրանց փորած փոսը: Էդքան բան»:

«ՉԻ». Մենք չգիտենք, թե Նիկոլ-Ռոբ-Ալեն-Իշխան գործընթացներում ով՝ ում է գցել, ով՝ ում հոգեզավակն ու հոգևոր հայրն է, դա հայտնի կդառնա մի շարք փորձաքննություններից հետո, բայց մի բան կարող ենք ասել հաստատ. դուք չեք պատկերացնի, թե որքան նախկին քոչարյանականներ կամ Քոչարյանի համակիրներ հիմա Քոչարյանին նույն ուժգնությամբ են հայհոյում, որքան Նիկոլ Փաշինյանին:

Շատ շատերը համոզված են, որ 2020թ. պատերազմից հետո Քոչարյանը Փաշինյանի խաղն է տանում: Կամ՝ միասին են գործում: Կամ՝ իրար փոխլրացնում են: Դե, մենք ինքներս էինք հազար անգամ գրել, որ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերածվեց թիվ 1 ընդդիմադիրի, Փաշինյանն էլ Քոչարյանի շնորհիվ պահպանեց իշխանությունը: Բայց մի բան է, որ դա մենք էինք ասում, դեռ հիշում էինք, որ նման բաներ գրելուց հետո քոչարյանական համախոհներն ու ֆեյքերը մեզ վրա էին տալիս, և լրիվ ուրիշ բան է, որ հենց այդ նույն քոչարյանական համախոհներն են արդեն դա ասում:  

Ընդամենը մի բան ասենք. սա առաջին անգամ ենք ասում. 2020թ. պատերազմի ավարտից հետո Հայաստանում իշխանություն չկար: Գոյություն չուներ: Ու հանկարծ, որտեղից որտեղ հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը: Երբ որ ո՛չ նրա հասարակական պահանջը կար, ո՛չ քաղաքական: Ոչ ոք նրան չէր խնդրել, որ մեյդան ընկնի: Կամ էլ՝ խնդրել էին: Բայց ոչ՝ ժողովրդի կողմից: Այլ՝ բոլորովին այլ տեղերից: Մի տարի առաջ ո՛չ իշխանություն կար, ո՛չ Ռոբերտ Քոչարյան: Հիմա ունենք իշխանություն, որը մի պահ գոյություն չուներ և ունենք Ռոբերտ Քոչարյան, որը 10 տարի գոյություն չուներ: Ո՞նց ստացվեց այսպես: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ