...

Կարող ա՞ կծի-մծի

Կարող ա՞ կծի-մծի

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը վերլուծություն է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործունեության մասին:

Վերլուծության մեջ անդրադարձ կա ԱՊՊԱ-ի թանկացմանն ու դրանում «Նաիրի Ինշուրանսի» շահագրգռվածությանը, ծխախոտի շուկայում Քոչարյանի և նրա որդու քայլերին: Օրինակ՝ այսպիսի բան է գրել. «Մյուս անգամ, երբ դեպի «Վորոնեժ» մեր հանրահայտ արտահանումների գծով վարչության պետ Սահակյան Արմանի սիգարետի ստենդերից Դեն Բիլզերյանի վեյփերից գնեք, նկատի ունեցեք, որ դրանով 33%-ով սատարում եք «թուրքերի դրածոների» դեմ ազգային ազատագրական դիմադրությանը: Ցավոք մյուս 33%-ն տոկոսով սատարում եք հենց բուն «թուրքերի դրածոներին»: Էն վերջի 33%-ն էլ մեր Արմանի փայն ա: Տենց ա ագավոռկեն, բոլորիս կողմից շատ սիրված, «Սեդրակիչ» կրտսերի հետ: Գնացել, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում էքսկլյուզիվ ա վերցրել Բիլզերյանից, 4 միլիոն դոլարի ապրանք ա բերել, շատ սահուն կերպով անցկացրել մաքսայինը ու, «ում-հետ-որ-պետք-ա» կիսվելով, շուկա են գրավում` ևս մոտ մեկ միլիոն դոլար ջեբները դնելով»:

Մի խոսքով, կոշտ արտահայտություններով համեմված, ուշագրավ վերլուծություն է: Որ մասն է այդտեղ ճիշտ, որը՝ սխալ, չգիտենք, քանի որ Քոչարյանի ընտանիքի, բիզնես գործունեության, տարբեր շուկաներում նրանց փայաբաժինների մասին այդքան մանրամասն մենակ այդ խոհանոցին մոտ կանգնածները կարող են իմանալ:  

Մեր ուշադրությունն այլ բան գրավեց. որ մի քանի հոգի Արթուր Դանիելյանի այս գրառման տակ մտահոգություն էին հայտնել, որ եթե այսպես շարունակվի, մի օր իր գլուխը կուտեն, կամ հերթական քաղաքական սպանությունը կլինի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին նման սուր հրապարակումները համարում են մարդու կյանքի համար վտանգավոր: 

Սա Քոչարյանի անցյալի գնահատման վառ ցուցիչներից մեկն է: Այդքան փող են ծախսում Քոչարյանի «հերոսական» իմիջ ստեղծելու վրա, ինչ-որ այլընտրանքային պրոյեկտներ են սարքում՝ իրեն սպասարկելու համար, մի ամբողջ մեդիակայսրություն ունի, բայց մեկ է, օգուտ չի տալիս, հանրության գիտակցության մեջ Քոչարյանի անունը պինդ ասոցացվում է մարտի 1-ի, գրեթե 40 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների, «Պապլավոկի» հետ: Հոկտեմբերի 27-ի մասին դեռ չենք խոսում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ