...

Կերա՞ր, Ռոբերտ Քոչարյան

Կերա՞ր, Ռոբերտ Քոչարյան

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է. «Հունիսին «Հայաստան» դաշինքը ստացել է 3203 քվե, իսկ հոկտեմբերին «Առուշանյան» դաշինքը ստացել է 6250 քվե:

«Բանակը չեն տարել քվեարկության դրա համար ՔՊ-ն պարտվել է». (c) Ռ.Քոչարյանի անվան դեբիլների հատուկ նշանակության գումարտակ»:

«ՉԻ». Այս առթիվ մեկը լավ էր գրել. «Փաստորեն, Քոչարյանն ու Սերժը որ չեն լինում, Նիկոլը կրվում է»:

Այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները հերթական անգամ ցույց տվեցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը խայտառակ եղավ խորհրդարանական վերջին ընտրություններում, և որն էր Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հաղթանակի պատճառը: 

Այսինքն՝ Նիկոլի հաղթանակը պայմանավորված էր հենց Քոչարյանի գործոնով: Ու խորհրդարանական ընտրություններում մարդիկ գնացին ոչ թե Նիկոլին ձայն տալու, այլ Քոչարյանին դեմ քվեարկելու: Իսկ այս ՏԻՄ ընտրություններում Քոչարյան չկար, ու մարդիկ քվեարկեցին բոլորովին այլ կերպ, քան խորհրդարանական ընտրություններում:

Որ ասում էինք՝ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ Փաշինյանը պահպանի իշխանությունը, ահավասիկ, սրա համար էինք ասում: Նվեր արեց կամ հաճախորդի ծառայություններ մատուցեց: Երբ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին առաջարկեց միասնական դաշինքով հանդես գալ՝ պայմանով, որ իրենք իշխանության բարձր պաշտոններ չեն զբաղեցնի, նաև այս պատճառով էր ասում, որովհետև գիտեր, այսինքն՝ բոլորս գիտեինք, թե ինչպես է ժողովուրդը զզվում Քոչարյանից ու նրա անունը տեսնելով ցանկացած ցուցակի առաջին հորիզոնականում՝ դեմ էր քվեարկելու: Բայց Քոչարյանը՝ պոզերը տնկած, մերժեց այդ առաջարկը, ինքն իրեն համոզել էր, որ հեսա մարդիկ մոռանալու են իր արածները, դեմը խալի փռեն: 

Մենք Քոչարյանի կողքին չենք նշում Սերժ Սարգսյանի անունը, որովհետև վերջինս իշխանություն վերցնելու ամպագոռգոռ հայտարարություններ չէր անում, երկիրը չէր հեղեղել իր պաստառներով, ամեն քայլին շտաբներ չէր բացել, Հրապարակը չէր լցնում կրիմինալով ու Արցախից բերած մարդկանցով, իրեն փրկիչ չէր համարում:  

Այնպես որ՝ այս ՏԻՄ ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է Փաշինյանի դեմ քվեարկել, եթե նրա այլընտրանքը Քոչարյանն ու նրա դամը պահողները չեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ