...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

«Կրել է»: Չի համբերում, առավոտ կանուխ խորհրդակցություն է հրավիրել րոպե առաջ երկիրը շինհրապարակի վերածելու համար: Մասնակցում են Նարեկ Սարգսյանը, Արմեն Գևորգյանը, Սամվել Մայրապետյանը և Երվանդ Զախարյանը:

«Շե՛ֆ, երևի ճիշտ կլինի՝ սկսենք Երևանի կենտրոնից, համ էլ ընդդիմությունը հանրահավաքներ հրավիրելու հետ կապված խնդիրներ կունենա»,- ասում է Արմեն Գևորգյանը:

«Ա՛յ տղա, խելոք նստի տեղդ, ինչ ասում են, էդ էլ արա: Ավելի լավ է՝ ներկայացրու կոմայգու քո տեսլականը»,- հակադարձում է ինքը:

«Սեդրակի՛չ, մեզ մեծ քանակությամբ ցեմենտ է անհրաժեշտ, Գագոյի՞ց վերցնենք»,- հարցնում է Սարգսյանը:

«Ի՞նչ ա նշանակում՝ Գագոյից վերցնենք, Գագոյին էլ հետը վերցրեք: Երբ թախթաբիթիների հետ նստած էի, քանի՞ անգամ տուլիկ ուղարկեց, որ հիմա էլ ցեմենտի գործարան ունենա: Տնօրեն էլ նշանակեք 5-րդ ալիքի լրագրողներից մեկին»,- պատասխանում է ինքը:

«Պարո՛ն Քոչարյան, անցյալ անգամ մեզ շատ օգնեցին Լուժկովը և Կոբզոնը: Ցավոք, նրանք հիմա մեր հետ չեն, փողը որտեղի՞ց ենք հայթայթելու»,- հարցնում է Մայրապետյանը:

«Չգիտեմ՝ ինչ ես թայթայթում, բայց փարայի պահով խնդիրներ չկան: Մեզ օգնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցներ»:

«Կմանրամասնե՞ք»:

«Սինալոա կարտելը ցանկանում է կառուցապատել Արմավիրի մարզը: Իսլամական պետությունը և ԲոկոՀարամը ցանկանում են մանկական ամառային հանգստի ճամբարներ կառուցել Նորատուս համայնքում: Հոլանդիայից ներդրողներ կան, որոնք հետաքրքրվում են Ծերեթելիով»,- ասում է ինքը:

«Շե՛ֆ, քանի խառն ա, կլինի՞ Կանազի էն շենքը հետ վերցնեմ Հրանտ Թոխատյանից»,- հարցնում է Զախարյանը:

Արթնանում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Ընտրությունների արդյունքն այնպիսին է, որ շտապ պետք է հեռացնել օրգաններից մեկը: Դատարանների վրա հույս դիր, բայց ապահովագրվելն անհրաժեշտ է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ