...

Շնորհավոր Նոր մրցույթ և Սբ. եթեր

Շնորհավոր Նոր մրցույթ և Սբ. եթեր

Վարչական դատարանը բավարարել է «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը, համաձայն որի՝ 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում:

«ՉԻ». Կարելի է ասել, որ ընդդիմությունը՝ հանձինս Քոչարյանի, ևս մեկ նվեր ստացավ: Իր հարազատ Սամվել Մայրապետյանին պատկանող լրատվամիջոցը հաղթել է մի հարցով, որը նույն Քոչարյանի օրոք բացառված բան էր:

Եթե Քոչարյանի օրոք «Ա1+» փակելը քիթ սրբելու պես բան էր, ու դատարանները «Ա1+»-ի բոլոր բողոքները մերժում էին, և դրանից հետո ինչքան մրցույթ եղավ, ոչ մեկում չհաղթեց, այսինքն՝ չթողեցին, հիմա Հ2-ին մրցույթով եթերազրկում են, դատարանով՝ այդ որոշումը չեղարկում: Բա նվեր չի՞: 

Ընդ որում՝ Հ2-ը չի էլ փակվել, այն շարունակել է հեռարձակվել տարբեր վճարովի փաթեթներում: Բայց դա էլ է քիչ. Փաշինյանին պահելը ավելի մեծ գին ուներ, քան կարելի էր պատկերացնել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ