...

Ինչո՞ւ է զայրացել Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է զայրացել Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է 2025 թվականը հայտարարել կրթվելու տարի, իսկ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորել է տարվա ընթացքում իրենք իրենց բազմաթիվ հարցեր տալ։ Օրինակ՝ «իսկ ես բավարար չափով գիտելիքներ ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար», «իսկ ես բավարար չափով գիտելիքներ ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար», «իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու և պլանավորելու համար», և այլն։

Մեր տեղեկությունների համաձայն, ի սկզբանե տիկին Հակոբյանի ներկայացրած ինքնահարցաշարն ավելի մեծ է եղել, բայց Նիկոլ Փաշինյանն այդ հարցերից մի քանիսն ընկալել է որպես քննադատություն անձամբ իր հասցեին, ևս մի քանիսը՝ որպես ընտանեկան բռնության փորձ, և ի վերջո sms-ով Աննային խնդրել է կրճատել ցանկը։ 

Իսկ կրճատված հարցերի մեջ նաև սրանք են եղել․ «իսկ ես բավարար չափով առողջություն ունե՞մ քաշած արաղը չարաշահելու համար», «իսկ ես իրավունք ունե՞մ երկիրն այս վիճակին հասցնելուց հետո աշխատանքի գնալ հեծանիվով և ուղեղիս փոխարեն ոտներիս զոռ տալ», «իսկ ես բավարար չափով ուսապարկեր ունե՞մ կադրային փոփոխություններ իրականացնելու համար», «իսկ մենք բավարար չափով իմաստնություն ունե՞նք՝ հասկանալու համար, որ այս որակի իշխանություններով չենք կարող անկախ Հայաստանի Հանրապետություն ունենալ», և այլն։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է նաև Աննա Հակոբյանի կարգախոսներից մեկը, այն է՝ «Նոր հմտություններ յուրացնենք»։ Նա դա ընկալել է որպես ուղիղ կոչ՝ ժամանակ առ ժամանակ աշխատանքի գնալ սքեյթ-բորդով կամ անվավոր չմուշկներով, և այնքան է զայրացել, որ տիկին Հակոբյանին հանձնարարել է «նոր հմտություններ յուրացնելու» շրջանակներում սովորել կանաչ լոբի մաքրելուց բացի նաև բուրդ չփխել, սակայն հասկանալով, որ նրա այդ հմտությունը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ ոչ միայն «հաջողակ տղամարդկանց», այլև անձամբ իր համար՝ չեղարկել է հանձնարարականը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ