Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»:
«ՉԻ». Շատերին այնպես է զայրացրել այս գրառումը, շատերն էլ այնպես են ներվայնացել, կարծես առաջին անգամ են Փաշինյանից նման վարքագիծ տեսնում:
Թեթև տարեք: Դա մեզ համար չի գրում, դա պատմության առջև պատասխանատվության բեռը թեթևացնելու հերթական անհույս փորձն է: Լրիվ անհույս: Մի քիչ սենց «կռուտիտ» կլինի, մի քիչ «նենց», նույն փաստը հազար ձև կփոխի, տեքստի սկիզբը կտանի վերջ, վերջի հատվածը կբերի սկիզբ, բայց դրանից ոչինչ չի փոխվի:
Թող շարունակի, մինչև կոկորդը ճահիճի մեջ թաղված մարդու ճիգեր են: