...

Խորհրդարանի «ամենաշուստրի» պատգամավորը

Խորհրդարանի «ամենաշուստրի» պատգամավորը

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու, սակայն մանդատը վերցնելու մասին, ասել է, որ այս պահին դեռ պետք է խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից և ըստ նրա՝ անցումային կառավարության ձևավորումը լավագույն տարբերակը կարող է լինել:

«Այսօր, երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա պատերազմը պարտվելու համար է և ակնհայտ է, որ պարտված երկրի ղեկավարը չի կարող բանակցություններն արժանապատվորեն շարունակել: Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից»:

«ՉԻ». Մեր էշ խելքն ասա: Պիտի վախտին մի երկու մետր քայլեինք Փաշինյանի կողքին, հետը մի երկու հատ սելֆի-մելֆի անեինք, հետո խցկվեինք «Իմ քայլի» ցուցակ, գնայինք խորհրդարան, սիրուն-սիրուն խոսեինք: Իհարկե, արդեն որպես անկախ պատգամավոր: Էնքան ռազմահայրենասիրական մտքեր արտահայտեինք, դաշնակներին ծալած կունենայինք:

Աննա Գրիգորյանն, օրինակ, ավելի խելոք գտնվեց: Ավելի «շուստրի»: «Իմ քայլի» ցուցակով պատգամավորական մանդատը վերցրեց, վերցնելուց չասաց՝ ես դավաճանների ձեռքից մանդատ չեմ վերցնի, ու մի րոպե էլ խմբակցությունում չանցկացնելով՝ իրեն մանդատ տված մարդու հրաժարականն է պահանջում: 

Սա քաղաքական մշակույթի գագաթնակետն է: Մշակույթ, որը Նիկոլ Փաշինյանն է զարգացրել, թող հիմա էլ վայելի իր այս ճկուն և իմաստուն կադրային քաղաքականության պտուղները: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ