«Համենայնդեպս ընտրություններում երբեք չեմ պարտվել»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը միայն ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
«ՉԻ». Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ է միայն ռուս լրագրողների հետ հանդիպում: Շատ պարզ պատճառով. որովհետև անգամ հաշվի առնելով իր ողջ ցինիզմը՝ չէր կարող նման պնդում անել հայ լրագրողների ներկայությամբ:
Հայ լրագրողները նրան կհիշեցնեին, որ ուղիղ 18 տարի առաջ՝ 2003 թվականի մարտի 5-ին, Քոչարյանը կազմակերպեց ամենախայտառակ և վիճահարույց ընտրություններից մեկը: Այնպիսի խայտառակ ընտրություններ, որ անգամ գրպանային Սահմանադրական դատարանը ստիպված եղավ խոստովանելու՝ Հայաստանում կա վստահության դեֆիցիտ, և նախագահական «փայլուն» հաղթանակից հետո իշխանությունը ստիպված է մեկ տարի անց անցկացնել վստահության հանրաքվե:
Այդ ընտրությունները խայտառակ էին ոչ միայն ընտրության օրը տեղի ունեցած վայրագությունների, ընտրական կարուսելների, լցոնումների առումով, այլ նաև քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած աղաղակող խախտումներով: Օրինակ՝ հանրային հեռուստատեսությունը ընտրությունների երկրորդ փուլից առաջ հարցախույզ է անցկացնում Երևանում՝ հարցնելով, թե ում են ընտրելու՝ Քոչարյանի՞ն, թե՞ Ստեփան Դեմիրճյանին: Հարցնում են մոտ 30 հոգու: Պարզվում է, որ 29-ը քվեարկելու են Քոչարյանի օգտին և միայն մեկը՝ Դեմիրճյանի: Բայց այդ մեկն էլ, պատահական զուգադիպությամբ, հարբած բոմժ է: Դե, ըստ Հանրային հեռուստատեսության տրամաբանության, էլ ո՞վ պետք է քվեարկեր Դեմիրճյանի օգտին:
Ահա այսպիսի պայմաններում է «հաղթել» ասուլիսի հերոսը: Դրա համար էլ սարսափում է ազատ ընտրություններից և պատրաստ է հաղթել միայն Վազգեն Մանուկյանի կազմակերպած ընտրություններում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: