Երկուշաբթի 26.10.2020 01:42

Ձեռագրերը չեն այրվում
25.10.2020 / 21:00
Քաղաքական
25.10.2020 / 20:00
Հարցազրույց
25.10.2020 / 19:00
Խմբագրի ընտրանին
25.10.2020 / 12:00
Սատիրիկոն/Երազահան
25.10.2020 / 11:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
25.10.2020 / 10:00
03.10.2020   12:00
433

Հաղթանակը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է


Հրանտ Մաթևոսյան 

Թուրքերի բանաստեղծը երդվում էր կտրել հայի իմ ձեռքը՝ եթե Ղարաբաղին մեկնեմ։ Երդվում է, և իր ժողովուրդը նրան ցեղապետ է մեծարում, և իր կառավարությունը նրան զարդարում է շքանշաններով։ Եվ դա սահմռկելի է, որովհետև և նա, և նրանք լավ գիտեն, որ Ղարաբաղն ինքնիշխան ժողովրդի հայրենիք է, այնինչ՝ խոսում են որպես անտեր-անլեզու տարածքների, որպես տիրամեռ տան մասին։

Սա թուրքի ամայացնող հայացքն է. նայում է՝ և ես չկամ. իմ տունուտեղը, իմ ջուրն ու սարը կան, ես չկամ. չկամ ու չեմ լինի՝ եթե հայի իմ ձեռքը հանկարծ ու իր Ղարաբաղին գցեմ, չի լինի ոչ իմ կենդանի այսօրը, ոչ էլ լռիկ պատմությունը, և նրանց պատմաբանը հանուն բարեխղճության կարտագրի իր անգորացի ցեղակցի հիշատակարանը մեր մեծ նախճիրի ու մեր մասին. «Այս վայրերում ի թիվս այլոց նաև հայ անվանյալ ժողովուրդ է ապրել, որ երկրի դժվար տարիներին հեռացել է»։ Այսպես գրել են, այսպես կգրեն։ Իսկ իմ նախնին իր ավելի սև ժամանակներում ավելի մարդակեր թշնամու մեջ ասպետական ոգի էր տեսնում, ասում էր - «թուրքի ասպետականությունը»։ Եվ թեկուզ սա խոսում է վեհանձն ասպետականության մասին իմ նախնու, քանզի աշխարհն այն է, ինչ որ դու ես, բայց իմ բարձր նախնու հավատամքը ես դավանել ու վստահ էի, թե ասպետական թուրքը հայի իմ թաթը կտրելու է միայն մի դեպքում, եթե հայի իմ ձեռքը չմեկնեմ Ղարաբաղի իմ եղբորը, թքելու է իմ անամոթ երեսին՝ եթե երես դարձնեմ իմ Ղարաբաղից, հատելու է սրունքներս՝ եթե կովկասյան իմ հայրենիքից ոտքս փախուստի գցեմ։ Սրանք ահա՝ գոնե հանդուրժման ոգու այս կրողները կամ կրելու դեռևս ունակները, և նրանք՝ որ բանականության ու բարոյականության օրենքները լեզվի խաղ համարեցին և դավանեցին բռնությունն ու զավթումը, և նրանք՝ որոնց միջնորդական ջանքերն ազնվությամբ են շողում, և նրանք՝ որ ահագնացող օրհասի վիշապային ծավալները տեսնում ու մեզ կարեկցում են, նրանք բոլորը՝ բարեկամներն ու թշնամիները, եթե իմ քարոտ լեռնաստանից չոր մի բլուր անգամ թշնամուն ձգեմ, նրանք բոլորն ինձ դավաճան են խարանելու. և ոչ մի թաքստոցում ես չեմ զորելու թաքնվել նրանց արհամարհանքից, որովհետև չեմ զորելու թաքնվել ինքս ինձանից։

Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիցների և մեր իսկ քամահրանքից։ Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է։

Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք։ Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու։ Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում։ Ամեն մի այսօրը նորոգ երեկն է։ Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու, մաքուր առանձնատներով ծաղկուն քաղաքների Հայաստան հայրենիք է բացելու մեր հաղթանակած այսօրը, սահման է դնելու խավարի թագավորությանը՝ ուրախություն բոլորի և թշնամու, և թշնամու նույնպես, քանի որ, ենթադրում եմ, ինքն էլ է նողկում սումգայիթյան իր հարյուրամյա զառանցանքներում տապակվելուց։



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Հրանտ Մաթևոսյան


››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված

Մարգո է վատացել
Մարգո է վատացել
04.10.2020 / 6894
























Ժողովրդին ատողը

Բարև, անորակներ
Բարև, անորակներ
01.10.2020 / 1555







Սա՞ էր ձեր թափը
Սա՞ էր ձեր թափը
03.10.2020 / 1428




Էդիկ, դու սուս
Էդիկ, դու սուս
15.10.2020 / 1364









Ոգևորվել են
Ոգևորվել են
22.10.2020 / 1148