...

Հակաահաբեկչական գործողությունների լեգիտիմ հիմքեր կան

Հակաահաբեկչական գործողությունների լեգիտիմ հիմքեր կան

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է:

Նա պատմել է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմել է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

«ՉԻ». Սա Հայաստանի և Արցախի իշխանություններին իրավունք է տալիս դիմել այլ երկրների, որպեսզի արցախա-ադրբեջանական հակամարտության տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու քայլեր ձեռնարկեն: Նկատի ունենք առաջին հերթին Ռուսաստանին և Իրանին: Դրա լեգիտիմ հիմքերն արդեն կան:

Ակնհայտ է, որ վարձկան-ահաբեկիչները շատ շուտով գլխացավանք են դառնալու Իրանի և Ռուսաստանի համար, և վերջիններս դա այլևս չեն էլ թաքցնում: Ահաբեկիչները բացի Արցախի դեմ կռվելուց, նաև ուղարկվում են Ռուսաստանի կովկասյան հատված՝ այնտեղ իրավիճակը ապակայունացնելու նպատակով:

Այժմ Իրանի և Ռուսաստանի հետ անհրաժեշտ է ճիշտ աշխատանք կատարել և համագործակցության նոր եզրեր ստեղծել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ