...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Ֆրանսիայում հերթական սահմռկեցուցիչ ահաբեկչական դեպքն է գրանցվել: Նիցցայում՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ, անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, սպանել երեք հոգու, նրանցից մեկին գլխատել: Հարձակվողին չեզոքացրել են. նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Դեպքից հետո Ֆրանսիայում ստեղծվել է ոստիկանության ճգնաժամային շտաբ։ Նախագահ Մակրոնը և վարչապետ Ժան Կաստեկսը շտապ մեկնել են դեպքի վայր:

Ընդամենը օրեր առաջ նմանատիպ դեպք արդեն գրանցվել էր Փարիզում, որտեղ չեչեն ահաբեկիչը գլխատել էր ֆրանսիացի դասախոսին:

Եթե առաջին դեպքը կարելի էր համարել պատահականություն, ապա երկրորդ դեպքը՝ օրինաչափություն: Այսինքն, մեծ հավանականությամբ, նման դեպքերը կշարունակվեն: Իսկ այս դեպքերը սկսվեցին այն բանից հետո, երբ խիստ սրվեցին Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները: Այսօր միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավորի և տարածողի դափնին անցել է հենց Թուրքիային: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ