Ֆրանսիայի Սենատը սեպտեմբերի 25-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև:
«Ֆրանսիան չի կարող փակել աչքերը կատարվածի վրա, հակառակ դեպքում դա կնշանակի, որ մենք երես ենք թեքել այն վաղեմի բարեկամական կապերից, որոնք կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև շատ տարիների ընթացքում: Դավաճանել նրանց նշանակում է դավաճանել ինքներս մեզ»,- հայտնել է բանաձևի համահեղինակ, սենատոր Բրունո Ռետալյոն:
Դե, ճանաչել, ճանաչել է: Բայց մեզ զարմացրեց հայերի արձագանքը: Էլ չենք խոսում բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Շնորհակալություն են հայտնում, պաչ-պռոշտիի սմայլիկներ դնում, պրոֆիլի նկարները փոխում՝ Ֆրանսիայի դրոշ են դնում: Թեպետ այդ բանաձևը ընդամենը քաղցր կենացների շարքից է:
Ու մինչ այստեղ ոգևորված են, Բերձորն էլ են մեր ձեռքից վերցնում: Մարդկանց ասում են՝ դավայ եղեք այստեղից: Ու սրա թիվ մեկ պատասխանատուն փոխանակ գոնե Բերձորը պահելու համար ուղեղը աշխատեցնի, Մակրոնին է շնորհակալություն հայտնում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: