«Մեր հանրությունը անգամ իր 2018թ. հեղափոխական էյֆորիկ իրավիճակում, հետո արդեն՝ 2019թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, այս իշխանությանը չի տվել մանդատ՝ քանդելու, քայքայելու երկիրը, նրա անվտանգային և արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ տարված, տարվող, տարվելիք աշխատանքը և հայեցակարգը, գործընկերների հետ հարաբերություն ավերելը, այդ թվում՝ ռազմավարական գործընկեր դաշնակցի և մնացած գործնկերների հետ: Չի՛ տվել այդ մանդատը, բայց իշխանությունների կողմից իրականում դա է արվում: Հետևաբար, ելնելով նրանից, թե ինչի համար է խնդրվել մանդատը և ինչի համար է կիրառվում… տարբերությունն այստեղ սուր անկյան տարբերություն չէ, սա ռադիկալ տարբերություն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանը:
«ՉԻ». Հայտնի կենդանու նկատմամբ ադրբեջանցիների սերը հայտնի է, բայց կարծես հանրապետականներն էլ անտարբեր չեն էշի հանդեպ:
Նախ, 2018 թվականին հանրությունը մանդատ տվեց նոր իշխանությանը, որպեսզի կանխվի երկրի հետագա քայքայումը, հանրապետականների կողմից երկիրը քանդելու մտադրված քաղաքականությունը: Թե՞ ձեզ թվում է, որ երկիրը տանում էիք փայլուն ապագայի, իսկ ժողովուրդը դուրս եկավ և ձեզ տոտալ մերժեց: Առաջին հերթին մերժվեցիք, որովհետև ձեր վարած քաղաքականությունը կործանարար էր Հայաստանի համար:
Հաշված օրերի ընթացքում ձեր բոլոր թեզերը հիմնահատակ փլուզվեցին, սակայն հայտնի կենդանու համառությամբ շարունակում եք պնդել, թե երկիրը կործանվում է:
2016-ին մեծ կորուստներ կրեցինք, սակայն անգամ այդ ժամանակ ընդդիմությունը չպնդեց, որ երկիրը կործանվում է, քանզի հասկանում էր, որ դրանով է՛լ ավելի կհեշտացնի Ադրբեջանի գործը: Հիմա երկիրը հաջողություններ է գրանցել բանակաշինության ասպարեզում, դիվանագիտության ոլորտում առնվազն ավելի վատ չէ վիճակը, քան 2016-ին, իսկ հանրապետականի ներկայացուցիչը բայաթին միացրել և ողբ է կապել:
Թեպետ, Բեքարյանի վիճակը հասկանալի է: Սոչիի վտարանդի մտքի տիտանը դեռ ուշքի չի եկել հայոց բանակի հաջողություններից, դեռ չի հասցրել երկիրը կործանվելու մասին նոր առասպելներ մոգոնել, և Բեքարյանը ստիպված է օգտվել հին կոնսպեկտներից, մինչև նոր ուղեցույցներ կծնվեն: