...

Հարաբերություններ պարզելու ժամանակ են գտել

Հարաբերություններ պարզելու ժամանակ են գտել

Այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, ռազմի գործում իմ համար հրամանատար ու ուսուցիչ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ», քոչարյանական լրատվամիջոցները այսօր մի բան են գրում, թե երբ Սեյրան Օհանյանի դեմ քրեաքաղաքական հետապնդում էր իրականացվում, ինչո՞ւ այսպիսի տեսակետներ այդ օրերին չէին հնչում։

«ՉԻ». Նույնիսկ այս ծանր պահին սրանք առիթը բաց չեն թողնում հարաբերություններ պարզելու համար:

Ոչ ոք Սեյրան Օհանյանի ծառայությունները, ներդրումը արցախյան պատերազմում երբեք կասկածի տակ չի դրել: Ոչ ոք և երբեք: Նույնը կարող ենք ասել Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի, Արկադի Կարապետյանի, Արշավիր Ղարամյանի և այլ գործիչների դեպքում: Բոլորն էլ արցախյան պատերազմում վառ էջեր են թողել:

Բայց, ինչպես ասում են՝ «Служба службой, дружба дружбой»: Ցանկացած ոք, ինչպիսի հերոս էլ լինի, չպետք է իր ծառայությունները հայրենիքի նկատմամբ դրոշ սարքի ու անցնի կարմիր գծերը: Հնարավորինս դիվանագիտորեն ենք փորձում հարցին անդրադառնալ: Ոչ մեկին իրավունք չի տրվել իշխանություն զավթել, ԺԵԿ-ի տեղեկանքի հիման վրա ժողովրդի գլխին փորձանք բերել, մարտի 1-ին արյուն  թափել: Սա, հասկանալի է, Սեյրան Օհանյանի մասին չէ, գիտեք ում նկատի ունենք, բայց մենք հիմա սրա մասին չենք խոսում, քանի որ պատերազմ է, մեր լինել-չլինելու հարցն է որոշվում պատերազմում, ու այս պահին սրանք եկել, հաշիվ են պահանջում: Մենք էլ կարող ենք լիքը բան հիշեցնել, բայց պատերազմ է, մեզ միայն դա է հուզում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ