...

Հարութ Սասունյանի վերջնագիրը Թուրքիային

Հարութ Սասունյանի վերջնագիրը Թուրքիային

Ամերիկահայ փառապանծ զորավար Հարութ Սասունյանը հայտարարել է. «Ցեղասպանության ճանաչումը Հայ Դատի համար երկրորդական է, կոնկրետ պահանջ ունենք Թուրքիայից՝ վերադարձնել Արեւմտյան Հայաստանը» (1-in.am. 22.04.2021)։

Մեր տեղեկություններով՝ համայն հայության ռազմածովային ուժերը Սասունյանի հրամանատարության ներքո արդեն հատել են Դարդանելի նեղուցը և շուտով կհայտնվեն Ստամբուլի մատույցներում, ինչը 1915 թվականին չհաջողվեց անգամ Չերչիլին։

Վերջնագրի չկատարման պարագայում Սասունյանը Թուրքիային սպառնացել է, Արևմտահայաստանից բացի, պահանջել նաև Կիլիկիան և Տրապիզոնի վիլայեթը։ Այս պահանջն էլ մերժելու դեպքում, նա վճռականորեն հայտարարել է, որ իր տան պատին փակցված քարտեզից անմիջապես ջնջելու է Թուրքիա կոչված պետության անվանումը։

Աշոտ Սարգսյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ