...

Հասնինք Թաիլանդ, մտնինք...

Հասնինք Թաիլանդ, մտնինք...

«Հրապարակ» թերթը գրել է, որ ըստ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 27-ին մեկնել է Հնդկաստան և Թաիլանդ` մեկշաբաթյա այցով: 

«Պարզվեց` Հայ առաքելական եկեղեցուց մեկ անձ է ուղեկցել` կաթողիկոսի գավազանակիրը: Պատվիրակության մեջ են եղել երկու երիտասարդ կին:

Հետաքրքրվեցինք, թե այս հետաքրքիր խումբը երբ է վերադառնալու Հայաստան, մեզ ասացին` ոչ ոք չգիտի և առհասարակ ոչ ոք չգիտի, թե ինչու է Գարեգին Բ-ն մեկնել արևելյան երկրներ, բայց ենթադրեցին, որ այսօր-վաղը, հավանաբար, կվերադառնան»,- հայտնում է թերթը:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե որ Թաիլանդ էլ էր գնում, էն երկու երիտասարդ կանանց ինչի՞ է հետը տարել: 

Նշանակում է` այցը բացառապես հոգևոր բնույթ է կրել: Ի՞նչ եք դրել, շահարկում: Պետք չի մազի մեջ ճաշ փնտրել: 

Մարդ է, իրավունք չունի՞ մի շաբաթով տեղ գնա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ