...

Մերժելը լուծում չէ

Մերժելը լուծում չէ

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որի նպատակ է հռչակվել Սփյուռքի հետ միասին ընդհանուր օրակարգ ձևավորելը։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանները մերժել են գագաթնաժողովին մասնակցելու հրավերը:

Մասնավորապես, Մայր Աթոռն այսպես է պարզաբանել իր մերժումը. «Գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրութեան հարցում, մասնաւորաբար, համահայկական աւանդական կազմակերպութիւնների եւ ազգային կեանքում նշանակալի աւանդ ունեցող անձանց ներկայացուածութեան առումով: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրների համատեքստում անընկալելի են նաեւ քննարկման համար ընդգրկուած նիւթերը: Կազմակերպական այս մօտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայնութիւններ եւ լարուածութիւններ առաջացնել ազգային մեր կեանքում եւ արդիւնաւէտ չլինել: Եկեղեցին հնարաւորութիւն չի ունեցել իր յիշեալ եւ այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրաւուած չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թէեւ Եկեղեցին միշտ էլ կարեւորել է համահայկական համախմբմանն ուղղուած նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոյիշեալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակայարմար չի նկատում Եկեղեցու մասնակցութիւնը գագաթնաժողովի աշխատանքներին»:

«ՉԻ». Կոպիտ ասած, Մայր Աթոռն ասում է, որ այս իշխանությունների կազմակերպած որևէ միջոցառում բանի պիտանի չէ, իրենք իրենցով են անում, իրենք որոշում՝ ում հրավիրել, ում՝ ոչ և այլն:

Ավելի վաղ՝ դեռ օգոստոսին, ՀՅԴ Բյուրոն հայտարարել էր, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարաններին կոչ էր արել չմասնակցել այս միջոցառմանը: Հիմա այդ կոչին են հետևել, թե՝ ոչ, չգիտենք, բայց Մայր Աթոռը սրանով քննադատության նոր ալիք է բարձրացնելու իր դեմ: Կապ չունի՝ օբյեկտիվ է այդ քննադատությունը, թե ոչ:

Այդ իսկ պատճառով, Մայր Աթոռին խորհուրդ կտայինք, որ հենց ինքը նախաձեռնի նման օրակարգով հավաք, գագաթնաժողով, իր վրա վերցնի դրա կազմակերպական հարցերը: Դրա հնարավորությունն էլ ունի, բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրի, մի հատ բոլորով նստեն, քննարկեն, վերջը տեսնենք՝ ինչ է հնարավոր անել այս իրավիճակում: 

Ի վերջո, Կաթողիկոսը նախաձեռնել էր նախկին ղեկավարների հավաք, հիմա ի՞նչն է խանգարում, որ ավելի լայն շրջանակների մի տեղ հավաքի: Թե չէ, առավոտից երեկո «դրբի» տակ են ընկնելու՝ սկսած Կաթողիկոսից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ