...

Հատկապես Թամամի ստորագրությունը շատ արժեքավոր է

Հատկապես Թամամի ստորագրությունը շատ արժեքավոր է

Ոստիկանության, զինվորական ոստիկանության, քրեակատարողական ծառայության և այլ ուժային ու իրավապահ կառույցների պահեստազորի մոտ 80 սպաներ հանդես են եկել հայտարարությամբ և իրենց աջակցությունն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին:

«ՉԻ». Նորմալ է, թոշակի անցած սպաներ են, կարող են իրենց քաղաքական համակրանքը հրապարակավ արտահայտել: Ճիշտ է, եթե նախկինում, օրինակ՝ նույն Քոչարյանի ժամանակ դա անեին և սատարեին ընդդիմությանը, ապա կապ չունի, որ թոշակի են անցել ու պատկառելի տարիք ունեն, այնպիսի վիճակում կհայտնվեին, որ քոքները կկտրվեր:

Օրինակ՝ Հովհաննես Թամամյանը՝ հայտնի Թամամը: Սույն գեներալի համար «լացում է» քրեական օրենսգրքի ցանկացած հոդված: Ով գեթ մեկ անգամ շփվել է նրա հետ, հայտնվել նրա աշխատասենյակում, կհաստատի մեր պնդումը:

Կամ պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանը: Ովքեր տեղը չբերեցին, հիշեցնենք, որ նա մեղադրվում է վարչապետի պաշտոնակատարի հանդեպ մահափորձ պատրաստելու մեջ: Պարզապես անկախ և անաչառ դատարանի շնորհիվ ազատության մեջ է և սատարում է Քոչարյանին:

Ընդհանրապես ցուցակն ընթերցելիս միայն ափսոսանք է առաջանում, որ այս նվիրական օրը չտեսան Հայկ Արտյոմիչը և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք էլ հաստատ կստորագրեին Քոչարյանի համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ