...

Նախկինները փակել էին, սրանք զմռսում են

Նախկինները փակել էին, սրանք զմռսում են

2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ օրերս նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը․ տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցը հիշեցրել է, որ նույն կերպ կարճվել են ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ ««Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, և Նիկոլ Փաշինյանը նաև «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց»,- եզրակացրել է թերթը:

Նախկիններն են մեղավոր, ավելի ճիշտ՝ նախկիններից խեղճ ներկաներին մնացած դատավորները, դատախազներն ու քննիչները։ Մարդիկ ամեն ինչ անում են, որ հանկարծ որևէ մեկը Մարտի 1-ի գործով մեղավոր չճանաչվի, իսկ խեղճ Փաշինյանը այդպես էլ չի կարողանում իրացնել իր պողպատե մանդատը և արդարադատության գլխավոր գերագույն հովանավոր դառնալ։ Մոտավորապես այսպես են ներկայացնում Փաշինյանի մերձավորները նրա վիճակը բոլոր հարցերում։ Իրականում այս գործի տոտալ «կարճման» հետևում քաղաքական պատվերն է, որը գալիս է ամենավերևից։ Չէ՞ որ Հայաստանի նորանկախ պատմությունը սկիզբ է առնում 2018 թ․, իսկ մինչ այդ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները՝ կարևոր կամ պակաս կարևոր, այլևս անէական են։ Դրանց արծարծումը՝ լավ կամ վատ իմաստով, անուններ է ենթադրում, իսկ Փաշինյանն իր աննախադեպ ազգանվան կողքին չի կարող հանդուրժել որևէ այլ անուն-ազգանուն։ Ուստի՝ պետք է արագորեն կարճել գործերը, զմռսել Մարտի 1-ի՝ դեռևս նախկինների օրոք փակված էջն ու անցնել առաջ։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ