...

Հատված Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունից

Հատված Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունից

ԱԱԾ քննիչ

- Պարոն Ծառուկյան, 2017 թվականին որքա՞ն գումար եք տվել Իշխան Զաքարյանին և ի՞նչ ակնկալիքների դիմաց:

Ծառուկյան

- Ցավդ տանեմ, Գևորգ Պետրոսյան լինեմ, թե Ծառուկյանը հիշում ա՝ ում ինչքան փող ա տվել, կարող ա եկել ա, ասել ա՝ մատաղի փող ա պետք, ես էլ հանել, տվել եմ:

ԱԱԾ քննիչ

- Պարոն Ծառուկյան, քննության ձեռքում կան ապացույցներ, որ գումար եք տվել ընտրական ձայների համար:

Ծառուկյան

- Ախր, դու ի՞նչ ես ավարտել, որ եկել ես ստեղ ու տենց հարցեր ես տալիս: Ինձ սաղ աշխարհն ա հարգում, սիրում, լորդերի ու լորդուհիների խելքը գնում ա իմ համար, ինչի՞ ես պտի փող տայի, որ Մարտունու գյուղերից մեկի գյուղացին ինձ ձայն տար: Փոխանակ էսօր լուրջ գործով զբաղվեք, օրինակ՝ մի քանի օր առաջ եմ իմացել, որ մեր Արման Աբովյանի պապը արդեն 200 տարի ա՝ կորել ա: Ի՞նչ եք արել էդ մարդուն հայտնաբերելու համար: Գոնե գիտեք, թե տնեցիք ինչ անհանգիստ են: Էսօր սաղս պետք ա միավորվենք, փորձենք մեր հայի մատից մի հատ փուշ հանենք, իսկ դուք դրել եք, թե բա խի ես փող բաժանել: Լուսնից եք իջե՞լ, գնացեք Սերժին հարցրեք, ինձ հարյուր տարի պետք չէր:

ԱԱԾ քննիչ

- Այնուամենայնիվ, պարոն Ծառուկյան, մենք ունենք փաստական տվյալներ, որ գումար եք բաժանել:

Ծառուկյան

- Հա՞, դե որ տենց ա, էդքան ազնիվ եք, ուրեմն գնացեք և վազրատ արեք իմ փողերը: Մեկին տաս գցել են: 10000 ձենի տեղը 1000 ձեն եմ ստացել:

Փաստաբան

- Պարոն Ծառուկյան, մի րոպե, մենք ընդմիջում ենք խնդրում: Այս վերջին նախադասությունը խնդրում ենք տեղ չգտնի արձանագրությունում:

ԱԱԾ քննիչ

- Պարոն Ծառուկյան, դուք նաև մեղադրվում եք ապօրինի խաղատուն աշխատեցնելու և հարկերը չվճարելու մեջ:

Ծառուկյան

- Հա, հենց ասի փողերս վազրատ արեք, հիշեցիք կազինոն: Սա քաղաքական հետապնդում է: Ես միշտ պայքարել եմ, գոնե գիտե՞ք, թե Սերժն ու Ռոբերտը ինչքան փող են կրվել էդ կազինոյում: Ես այդպես վրեժ էի լուծում նրանցից, որ տարիներ շարունակ թալանում էին ժողովրդին: Փոխանակ հիմա կանչեն, մի հատ մեդալ տան, ուզում են նստացնեն:

ԱԱԾ քննիչ

- Այսինքն՝ ընդունում եք, որ ընդհատակյա կազինո եք ունեցել:

Ծառուկյան

- Անբարոյականի վաստակ լինեմ կամ ուզում ես կուլտուրական ասեմ՝ Արման Աբովյան լինեմ, դու ուզում ես խաչբառ հարցերով ինձ գցես թալակը: Չի ստացվի, իմ գրավի փողը մուծելու համար հենց հիմա մարդասպանություն ա գնում շեյխերի ու Լուկաշենկոյի միջև: Թե՞ գիտես՝ ոտքի եմ կանգնել Իզմիրլյանում պառկածի հետույքով կամ փեսու տունը ապրողի վրա հույս դնելով:

ԱԱԾ քննիչ

- Պարոն Ծառուկյան, ես մի քանի օր կայցելեմ հոգեբանի, իսկ այնուհետև կտեղեկացնեմ հաջորդ հարցաքննության օրը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ