Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը՝ 5-րդ ալիքը, ռեպորտաժ է պատրաստել, որտեղ ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևի խոսքը:
Ռեպորտաժում 5-րդ ալիքի լրագրողը նշում է, թե Ալիևն ասել է, որ ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Ադրբեջանին ծնկի բերած Քոչարյանին և Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը զրո է, բան չի հասկանում բանակցություններից և այլն:
«ՉԻ». Սկսենք նրանից, որ Ադրբեջանին ծնկի բերելու վերաբերյալ արտահայտություն Ալիևը չի արել. դա բացառապես 5-րդ ալիքն է իր կողմից ավելացրել: Այսինքն, Ալիևն ասում է՝ հաղթել եմ Քոչարյանին ու Սարգսյանին, իսկ սրանք իրենց ֆանտազիային զոռ տալով, նշում են՝ Ադրբեջանին ծնկի բերած Քոչարյանին ու Սարգսյանին: Այսինքն, 1990-ականների արցախյան պատերազմի հաջողությունները բացառապես Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շնորհիվ են եղել, միայն իրենք են հաղթել. Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան, Դարիբալթայան, Զինևիչ, Նորատ Տեր-Գրիգորյանց, էլ չենք խոսում՝ Հայաստանի իշխանություններ... ոչ մի բան չի եղել:
Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տապալելու գործընթացում քոչարյանականները (եկեք իրերն իրենց անուններով նշենք. այս 17 ուժերի իրական նպատակը Քոչարյանին մեկ տարի հետո իշխանության բերելն է) ներգրավել են նաև Ալիևին: Ամեն օր Ալիևը ասում է նույն բանը, ինչ այսօրվա ընդդիմությունը: Թե ինչքան վատն է ու տհաս Նիկոլը՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Այնպիսի տպավորություն է, որ այս ամենը փոխհամաձայնեցված բնույթ է կրում:
Ուրիշ ժամանակ հենց քոչարյանականները կասեին՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնում: Իսկ հիմա ամեն օր իրենց եթերը լցված է Ալիևի ելույթներով: Բա մենք ի՞նչ ասենք: