...

Հիմա ո՞վ է եղել իրական դասալիքը

Հիմա ո՞վ է եղել իրական դասալիքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (և ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ և բոլորին հասկանալի որոշումներ և չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաև ներքին հարցերում։

Ըստ էության, որոշում կայացնելուց և պատասխանատվությունից խուսափումը ևս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն»:

«ՉԻ». Եթե Արման Սաղաթելյանը պարզապես մեկնաբաներ Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումները, կառավարության վարքագիծը, ինչու է նման իրավիճակ ստեղծվել, բան չէինք ասի: Կառավարության գործելաոճի առումով բազմաթիվ հարցականներ կան:

Բայց որ թեմայի մեջ խցկում է դասալիք, Մարտական խաչի ասպետ, հերոս-մերոս թեմաները, այստեղ պետք է ասենք՝ հոպ, ընկեր, դուք ծպտուն մի հանեք:

Սա այն Արման Սաղաթելյանն է, որը տարիներ շարունակ սպասարկել է մի իշխանության, որի օրոք հարյուրավոր հերոսներ են ազատազրկվել և սպանվել: Մոռացե՞լ եք: Թե որ հիմա Մարտական խաչի ասպետին բերման ենթարկողները դասալիքներ են, ուրեմն, ամենամեծ դասալիքը Ռոբերտ Քոչարյանն է եղել: Հիմա մի հատ նորից ներկայացնենք այն ազատամարտիկների, զինվորականների ցանկը, որոնց Քոչարյանը բանտ է նստեցրել, ու դուք որոշեք, թե ով է եղել իրական դասալիքը:

1.    Սմբատ Այվազյան, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, Քաշաթաղի առաջին պարետ
2.    Սասուն Միքայելյան, «Սասուն» ջոկատի հրամանատար
3.    Հակոբ Հակոբյան, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
4.    Գեղամ Հարությունյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
5.    Հովիկ Հարությունյան, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, Հակահետախուզության վարչության առաջին պետ
6.    Սամվել Բաբայան, Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
7.    Արարատ Զուրաբյան, ազատամարտիկ, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից
8.    Վոլոդյա Ավետիսյան, ազատամարտիկ, գնդապետ
9.    Դավիթ Մաթևոսյան, ազատամարտիկ, Մեղրու նախկին ոստիկանապետ
10.   Հարություն Ուռուտյան, ազատամարտիկ
11.    Մուշեղ Սաղաթելյան, ազատամարտիկ
12.    Վանո Սիրադեղյան, ՀՀ ՆԳ նախկին նախարար, 1992թ. Լաչինի միջանցքի պաշտպանության համակարգողներից
13.    Աշոտ Զաքարյան, «Կումայրի» ջոկատի հրամանատար
14.    Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
15.    Մկրտիչ Սափեյան, ազատամարտիկ
16.    Ժորա Սափեյան, ազատամարտիկ
17.    Մյասնիկ Մալխասյան, ազատամարտիկ, 
18.    Խաչիկ Սիմոնյան, «Զովունի» ջոկատի հրամանատար 
19.    Վարդան Մալխասյան, ազատամարտիկ
20.    Վլադիմիր Առաքելյան, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար 
21.    Սարգիս Հացպանյան, ազատամարտիկ
22.    Սասուն Աղաջանյան, ազատամարտիկ, Փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր
23.    Վահան Շիրխանյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

ՎԱՐԿԱՆԻՇ

   3595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ