ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:
Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:
«ՉԻ». Ստիպված ենք մի քանի անգամ հիասթափեցնել Արման Սաղաթելյանին: Ինքը ոչ միայն վատ КВН-շիկ էր, ոչ միայն վատ քաղաքական գործիչ, այլ նաև՝ վատ հիշողություն ունի:
Սա՝ չարյաց փոքրագույնն է, որ կարող ենք ասել Արման Սաղաթելյանի մասին: Որովհետև եթե հիշողության խնդիր չունի, նշանակում է, որ իրեն հայտնի երկարականջ կենդանու տեղ է դրել:
Կամ էլ կարդալու հետ խնդիր ունի: Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե երկրի ղեկավարը առաջին անգամ է հարցաքննվում, այլ ասել է, որ առաջին անգամ է ներկայացել հարցաքննության: Համաձայնվենք, որ սրանք տարբեր բաներ են:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով երբեք ոչ մի տեղ չի ներկայացել հարցաքննության, այլ՝ քննիչն է գնացել նրա մոտ:
Խոստովանենք, որ մի բան է, երբ պետության ղեկավարը գնում է քննիչի մոտ՝ հարցաքննության, և այլ բան, երբ պետության ղեկավարը չի գնում քննիչի մոտ՝ հարցաքննության:
Կամ էլ քննիչը գրավոր հարցեր էր ուղարկում Քոչարյանին՝ նախագահական նստավայր, Քոչարյանի ռեֆերենտներն ու օգնականները՝ Ալիկը, Արմենչիկը, Վահիկը, Վիգենչիկը, պատասխանները գրում էին, ուղարկում քննիչին:
Շատ ենք ցավում, որ Հայաստանի պատմության մեջ մենք պետության ղեկավարի այսպիսի խոսնակ ենք ունեցել, ինչպես՝ Արման Սաղաթելյանը, դրա համար էլ Հայաստանի վրա 20 տարի աշխարհը ծիծաղում էր: