Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ». Հ. Մաթևոսյան
Ձեզ եմ դիմում պատկան մարմիններ՝ ի՞նչ անենք, ո՞ր լեզվով ձեզ բացատրենք, որ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ մշակութային կենտրոն-թանգարանի կառույցն ավարտին հասցնելը պետք է հանդիսանար առաջնահերթ Ձեր պատվի խնդիրը: Ցավոք, ուրվագծվում է հեղափոխության արագ բյուրոկրատացման վտանգը…