«Տեղի են ունենում մեծածավալ աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում լավագույն բանակցողը վարչապետ Փաշինյանն է». հայտարարության հեղինակը «Իմ Քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն է:
«ՉԻ». Իսկ դուք մի ժամանակ հույս ունեիք, որ արտասահմանում սովորած մեր երիտասարդները կվերադառնան Հայաստան և նոր որակ կհաղորդեն երկրի քաղաքական կյանքին:
Հիմա Ենգիբարյանը սովորել է Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում. ինչո՞վ է տարբերվում դպրոց չգնացած և երբեք դիվանագիտության մասին չլսած որևէ այլ երիտասարդից:
Փաստորեն, մենք մասնակցում ենք աշխարհաքաղաքական գործընթացներին, մի բան էլ լավագույն բանակցողը ունենք: Օրինակ՝ ո՞րն է լավ բանակցողի Ենգիբարյանի սահմանումը. այդ բանակցողը կարող է լինել մեկը, որը բանակցությունների գնալուց առաջ ասում է, թե ինչ հավակնություններ ունի, բայց գնում է բանակցությունների, իրեն հուզող հարցերի շուրջ չի բանակցում, բայց ստորագրում է մեկ այլ փաստաթուղթ:
Միայն կարելի է ենթադրել, թե ինչ տանջանքների է ենթարկվել Ենգիբարյանը՝ 6 ամիս ուսումնառելով Ֆլետչերում: Հաստատ այդ ուսումնական հաստատության դասախոսները շատ մոտիկից են ծանոթացել հայկական կոնյակին ու բաստուրմային: