ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է. «Եթե չլիներ հեղափոխությունը, ամբողջ Արցախը կորցրած կլինեինք ու կերգեինք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ»։
«ՉԻ». Հեչ եղե՞լ է, որ ձեզ քոռ դանակով փորձեն մորթել: Մեզ մոտ այդպիսի զգացողություններ են առաջանում, երբ լսում ենք օրվա իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների տիտանական մտքերը:
Ոնց որ խելագարության մրցավազքի մեջ լինեն: Ընդդիմադիր մեկը մի ապուշ բան է ասում, չենք հասցնում ուշքի գալ, մեկ էլ որևէ իշխանավոր «չախում» է նրան՝ ստիպելով, որ մեր աչքերը բնից դուրս գան:
Դե, ի՞նչ ասենք. շնորհակալ ենք այս իշխանություններին, որ փրկեցին Արցախը: Շատ էժան պրծանք, համարյա՝ ձրի, պլյուս-մինուս մի 5 հազար զոհ ու մի քանի դժգույն շրջաններ: Շնորհակալ ենք, մինչև հոգու խորքը շնորհակալ ենք:
Ցանկանում ենք, որ ձեր կաշվի վրա զգաք հաղթանակի այն «բերկրանքը», որ զգացել են մեր հազարավոր զինվորները, փախստականները, հաշմանդամները: Դուք վաստակել եք դա ձեր գործով ու խոսքով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: