...

И тебя посчитали

И тебя посчитали

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կհիշեք՝ «Հայոց Աշխարհ» թերթ կար։ Ընդդիմության նկատմամբ շատ ագրեսիվ էր տրամադրված։ Ես էլ՝ իրավապաշտպանս, երբ հանդես էի գալիս ընդդիմադիրների պաշտպանությամբ՝ հայտնվում էի այդ թերթի թիրախում։ Ինձ վիրավորած լինելու համար գրում էին՝ «ՀՀՇ իրավապաշտպան» կամ «ՀՀՇ հաստիքային իրավապաշտպան» ու նման բաներ։ Ավելի ծանր վիրավորանք հորինել չէին կարողանում։ 

Այսօր «Հրապարակից» տեղեկացա, որ ես «ՀԱԿ համակիր իրավապաշտպան» եմ։ Շատ նեղացած չեմ։ ՀԱԿ համակիր լինելը, հաստատ, հայհոյանք չի»:

«ՉԻ». Մենք Վարդան Հարությունյանին նույնիսկ խորհուրդ կտայինք եկեղեցում մոմ վառել: Կարող էին, չէ՞, իրեն ներկայացնել «սորոսական» իրավապաշտպան կամ «ջհուդամասոնական»: Էլ ավելի մեծ մոմ պետք է վառի, որ «իսլամական պետության» իրավապաշտպան կամ «գորշ գայլերի» գործակալ չեն համարել: Գլխացավանքը շատ կլիներ:

Իսկ այսպես, համարեք, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Այն կողմերում մի բեղավոր կա, ով դրա դուրը չի գալիս, անմիջապես ֆեյքերով, բանով, ՀԱԿ-ին է կպցնում: Մենք այդ «լեվելը» անցել ենք: Այնպես որ՝ Վարդան Հարությունյան, բարի գալուստ ֆեյք հակ-ականների ակումբ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ