...

Ինչ է լինում, երբ զգուշացնում է ԱՄՆ-ը

Ինչ է լինում, երբ զգուշացնում է ԱՄՆ-ը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Լեռնային Ղարաբաղ և զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանին սահմանակից շրջաններ այցելությունների ընթացքում: «Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի այն ճանապարհներին, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ սահմանի հարևանությամբ։ Հաշվի առեք, որ այդ ճանապարհների որոշ հատվածներում կարող եք առանց նախնական զգուշացման հատել պետական սահմանը։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ էլ առանց նախազգուշացման փակվել ճանապարհորդողների համար»,- նշված է հաղորդագրությունում։

«ՉԻ». Այս Ամերիկան էլ հետաքրքիր է: Քանի կար, ասում էր՝ Արցախ մի այցելեք: Հիմա էլ ասում է՝ Հայաստանի սահմանների կողմերում մի երևացեք, շառ ու փորձանքից հեռու մնացեք: 

Մենք մի բան չենք հասկանում. ինչո՞ւ է ԱՄՆ-ը միայն իր քաղաքացիներին զգուշացնում: Բա մենք մարդ չե՞նք: Մեզ էլ ասեք՝ տենանք էդ ինչ հատվածներ են, որ վտանգավոր են, թե չէ մեր իշխանություններից հույս չկա: 

Մի անգամ՝ 2020-ի սեպտեմբերին, ԱՄՆ-ը իր քաղաքացիներին զգուշացրեց հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից, առանձնապես Արցախ չգնալ, երկու օր հետո պատերազմը սկսվեց: Հիմա որ այսպիսի բան է հայտարարում, դե արի, իմացի, թե մեզ ինչ նոր փորձանք է սպասվում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ