...

Ինչ կանի իշխանությունը

Ինչ կանի իշխանությունը

Freedom House կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական այն գործի առնչությամբ, որը հարուցվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանություններում վիրավորելու համար։

«Սա տեղի է ունենում 2 ամիս անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,- նշված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ։

«ՉԻ». Ըստ էության՝ սա Հայաստանի իշխանությունների առաջին լուրջ քննությունն է: Կամ կպարզվի, որ Freedom House-ը Պոլիտբյուրո չէ և իրավունք չունի մեզ թելադրելու, թե ինչպես պետք է ապրենք, կամ էլ գործող իշխանությունը ցույց կտա իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և առանց ՍԴ-ի, ինքնուրույն կփոխի օրենքը:

Մինչև հիմա ինչ արել, չի արել գործող իշխանությունը, մարդու իրավունքներով զբաղվող աշխարհի հեղինակավոր կազմակերպությունները չեն արձագանքել: Ինչպես կասեր դասականը՝ սա աննախադեպ իրողություն է Նոր Հայաստանի համար: Եթե իշխանությունը ավելի բարձր դասի Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը, ապա հանգիստ, քայլ առ քայլ կարող ենք հայտնվել նույն կետում, ինչից սկսեցինք 2018 թվականին: Իհարկե, առանց ազատագրված տարածքների, Արցախի մի մասի և Հայաստանի տարածքում գտնվող թշնամու հետ:

Հակառակվելու և արհամարհելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ նաև ԵՄ-ի խոստացած 2.6 միլիարդ եվրո տրանշ ստանալու հետ կապված: Հարաբերությունները Արևմուտքի հետ կարող են վատանալ այնպես, ինչպես այսօր վատ են Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները:

Այս իշխանություններից կարելի է ամեն ինչ սպասել: Կարող են վախենալ և արագ չեղարկել օրենքը, կարող են քմահաճություն անել և նոր օրենք ընդունել: Առանձին օրենք՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու մասին: Թուրքիայում կա այդպիսի օրենք, այդ հոդվածով բանտարկված հարյուրավոր մարդիկ կան. չի բացառվում, որ ընդօրինակեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ