...

Ինչի՞ չես մանըմ

Ինչի՞ չես մանըմ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցադրում է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Երևանի քաղաքապետը, ում երևանցին ընտրեց, վերջին շրջանում ոչինչ չի հիշում։

Չի հիշում, թե թվով 20 «ԿամԱԶ»-ները քաղաքապետարանին ով է նվիրել, չի հիշում այն անձանց ու կազմակերպությունների անունները, որոնք քաղաքապետարանին անընդհատ ինչ-որ բան են նվիրում։

Մամուլը գրեց, որ 20 «ԿամԱԶ»-ները քաղաքապետարանին նվիրել է պետական միջոցների լուրջ չարաշահման գործով այս պահին բերդում նստած նախկին պաշտոնյա մեղադրյալը։

Հիմա հարց քաղաքապետին՝ եթե դա ճիշտ է, քրեական ենթամշակույթին հարելու համար կարո՞ղ են Ձեր թիմակիցները Ձեր դեմ գործ հարուցել»։

«ՉԻ». Տեղ հասանք: ԲՀԿ պատգամավորը քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանք է ներկայացնում Երևանի քաղաքապետին, ու դրա  մեջ ճշմարտության հատիկ կա: Անհավատալի է: Հայկ Մարությանը ինքն իրեն խաբս տվեց: 

Այդպիսի բան չի լինում, որպեսզի 20 «ԿամԱԶ» նվիրեն քաղաքապետարանին ու քաղաքապետը չիմանա, թե ովքեր են նվիրատուները: Ի՞նչ է նշանակում՝ չեմ մանըմ: 

Ախր այ մանըմ ջան, այ գիդըմ ջան, դու չգիտես, որ ցանկացած նման նվիրատվություն, այն էլ՝ այդպիսի խոշոր ծավալի ու գումարների, պարտավոր ես իմանալ 2+2-ի պես: Նվիրել, նվիրել են, ասա, հա, այս մարդիկ են նվիրել, իզուր տեղը ինչի՞ ես քեզ ԲՀԿ-ի այգիները գցում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ