...

Ինչների՞ս վրա ժպտանք

Ինչների՞ս վրա ժպտանք

«Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա». Գագիկ Ծառուկյան:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է Ծառուկյանը: Համ դուք ծիծաղեք, քեֆ ու հրավառություն անեք, համ էլ՝ ժողովո՞ւրդը: Այդպես չի լինում. ժողովուրդը ձեր հնարավորությունները չունի: Ժողովուրդը իսկապես մասնակցել է պատերազմին, հարազատներ է կորցրել, տուն ու տեղ է կորցրել: Ժողովուրդը ոմանց նման հայտարարություններ չի արել ու շքերթներ չի կազմակերպել՝ վերջնարդյունքում Արցախ չհասնելով, այնպես որ՝ լրիվ օրինաչափ է, որ դեմքներին ժպիտ չկա:

Բայց ելք կա, թունելի վերջում լույսը երևում է: Մի ամսից մի փոքր ավել ժամանակ է մնացել, պարոն Ծառուկյանը կգա իշխանության, և բոլորը համապատասխանաբար կշրջագայեն դուբայներով, մատուցողների քասթինգ կանցկացնեն ու իրենց շենքերի հասակով մեկ տորթեր կկտրեն:

Ժողովուրդը չծիծաղելու նաև այլ պատճառներ ունի: Օրինակ՝ տեսնում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում: Տեսնում է, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը զբաղված է նախընտրական և հետընտրական առքուվաճառքով՝ ունենալով ընդամենը մեկ նպատակ. այնպես անել, որ անձնական բիզնեսը էլ ավելի բարգավաճի: Այնպես որ՝ այդպիսի ընդդիմություն ունենալով՝ չծիծաղելն ու չժպտալը լրիվ օրինաչափ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ