...

Ինչպես սանձեր, եթե կասեին՝ քեզանից սկսիր

Ինչպես սանձեր, եթե կասեին՝ քեզանից սկսիր

«Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ էին տարածում, թե ռազմական գործողությունները սկսվելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում». Սերժ Սարգսյան:

«ՉԻ». Երկուսուկես տարի է անցել, բայց Սարգսյանը մինչև հիմա չի ընկալել, որ հենց այս մտայնության պատճառով մերժվեց: Չհասկացավ, որ երկիրը պաշտպանելը հետագայում բանակի հաշվին հարստանալու ինդուլգենցիա չի տալիս:

Ինչո՞ւ Խաչատուրովի վերաբերյալ տարատեսակ լուրեր տարածվեցին, և հանրությունը հավատաց դրանց: Շատ պարզ պատճառով. հանրությունը տեսավ, թե ինչ դղյակներ է կառուցել Խաչատուրովը Մոնումենտում և Ջրվեժում, տեսավ, թե նրա տղաները ինչ շքեղ մեքենաներ են վարում, որտեղ են հանգստանում և ինչ քանակի միջոցներ են տանուլ տալիս խաղատներում: Ուստի, արդեն էական էլ չէր՝ Խաչատուրովը բիլիարդ խաղում է, թե ոչ: Բամբասանք ցանկացած գործչի վերաբերյալ կարող է լինել, սակայն այն չի ամրապնդվի, եթե հող չունենա: Իսկ Խաչատուրովը այնքան «հող» էր տնտեսել, որ կարող էր ուրիշներին էլ փայ հանել:

Ինչո՞ւ նման բամբասանքներ չտարածվեցին Արկադի Տեր-Թադևոսյանի կամ Գուրգեն Դարիբալթյանի վերաբերյալ: Շատ պարզ պատճառով. որովհետև արագ և առարկայորեն հերքվելու էին:

Սերժ Սարգսյանի ամենամեծ մեղքերից է նաև այն, որ թույլ տվեց գեներալիտետին էլ ավելի հղփանալ, երբևիցե չփորձեց սանձել նրանց: Թեպետ ինչպե՞ս սանձեր: Կշրջվեին և կասեին՝ քեզանից ու քո ընտանիքից սկսիր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ