...

Ով կասի՝ Սերժը աղջիկ է, թող քարով խփի Շարմազանովին

Ով կասի՝ Սերժը աղջիկ է, թող քարով խփի Շարմազանովին

«Այսօր արդեն անկաշկանդ կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը տղամարդ է». Էդուարդ Շարմազանով:

«ՉԻ». Խոստովանությունը հիշեցրեց «12 աթոռ» ստեղծագործության հետևյալ դրվագը:

- Սա՞ է ձեր տղան:

- Այո, ով կասի, որ սա աղջիկ է՝ թող առաջինը քար նետի իմ վրա:

Փաստորեն, երբ տարիներ առաջ Շարմազանովն ասում էր, որ Սերժ Սարգսյանն իրենց տան հայրն է, այնքան էլ համոզված չէր՝ տան հայրը տղամարդ է, թե ոչ:

Բայց մի կողմ թողնենք Շարմազանովի կասկածանքները, թե ինչու է երկար տարիներ կասկածել Սարգսյանի տղամարդ լինելու վրա: Ավելի կարևոր է, թե ինչու է հիմա եկել այդ համոզմանը:

Պատճառը ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին ներկայանալն է: Այդ քայլով, ըստ Շարմազանովի տրամաբանության, Սարգսյանը դառնում է տղամարդ: Բայց Շարմազանովը, ինչպես միշտ, ունքը դզելու փոխարեն աչքը հանեց: 

Հայտնի է, որ Խաչատուրովը հրաժարվել է մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ուրեմն՝ նույնը հնարավոր չէ ասել Խաչատուրովի վերաբերյալ: Մնում է հուսալ, որ Խաչատուրովը առանձին չի բռնի Շարմազանովին և ստիպի անել խոստովանություններ, որ կասկածի տակ կդնեն ՀՀԿ խոսնակի արական սեռի պատկանելիությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ