...

Իրար լավ էլ լրացնում են

Իրար լավ էլ լրացնում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. ««Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչև այդ խանգարող որևէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն:

Նշենք, որ մայիսի մեկին, երբ ընդդիմությունը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արևը, ո՛չ հորդառատ անձրևը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչև վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրևները, թե՛ ամառվա բարկ արևը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը»:

«ՉԻ». Իհարկե, խորհրդանշական է, որ նույնիսկ ԱԺ հանձնաժողովի նախագահի պարբերականն է ծաղրում ընդդիմությանը: Այն նախագահի, որն այդ նույն ընդդիմության հետ որոշ ժամանակ մասնակցում էր այդ նույն պայքարին:

Ափսոս միայն, որ գործող օրենսդրությամբ միայն իշխանությունների պաշտոնանկության մեխանիզմներ կան: Պետք է ընդդիմության պաշտոնանկության մեխանիզմներ էլ լինեին: Չնայած՝ մեզ թվում է, որ եթե հանկարծ նման մեխանիզմներ լինեին, իշխանությունը անպայման դրանք կարգելափակեր: Բա ուրիշ մեկ էլ ե՞րբ և որտե՞ղ այսպիսի նվեր-ընդդիմություն ունենա: Քաղաքական սիմբիոզի ավելի լավ օրինակ դժվար է գտնել: 

Մեկի համար Շուշին ու Հատիս լեռն են դժգույն, մյուսի համար՝ տարվա բոլոր եղանակները: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ