...

Փաշինյանի ընդդիմությունը

Փաշինյանի ընդդիմությունը

2016 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր, այսօր արդեն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով․ «Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը»: Վնասի չափը շուրջ 52 մլն դրամ է։

Նորություն չկա։ Գնդիկ Բոքոնիկի հայտնի հեքիաթի սյուժեն է՝ տեղ-տեղ ձանձրալի։ Մարդը, կներեք՝ Գնդիկ Բոքոնիկը, բոլորին խաբելով գլորվում է՝ մինչև գրեթե հեքիաթի ավարտը։ Հիմա Արզաքանցյանինն է՝ խաբելով գլորվում է՝ անընդհատ շրջանցելով պատասխանատվության ենթարկվելու բոլոր օղակները։ Թերթի հրապարակման նորությունն այն է, որ փաստորեն Տիգրան Արզաքանցյանը Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն է աշխատում։ Լո՞ւրջ։ Մենք էլ կարծում էինք՝ այդ հաստիքը այլ քաղաքական ուժ կամ անգամ ուժեր են զբաղեցրել, իսկ Արզաքանցյանը պարզապես բոլորիս բարձր տրամադրությունն ապահովելու համար է։ Փաստորեն ավելի լուրջ դերակատարություն ունեն տեր և տիկին Արզաքանցյանները, քան թվում է առաջին հայացքից։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ