...

Ջհանդամը Ֆարմանյանը, կնոջը ու երեխաներին ի՞նչ է պատասխանելու

Ջհանդամը Ֆարմանյանը, կնոջը ու երեխաներին ի՞նչ է պատասխանելու

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Ի՞նչ պիտի անի պետությունը, եթե արդեն մոռացվող «Սանիտեկ»-ի հայցը միջազգային արբիտրաժի կողմից բավարարվի` ՀՀ-ին ստիպելով այդ վայ ընկերությանը պետական միջոցներից փոխհատուցել տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Իրավաբաններն ասում են` պետությունը պետական բյուջեից այդ միջոցները վճարելուց հետո անխուսափելիորեն ռեգրեսիվ հայցով կդիմի դատարան` պահանջելով բռնագանձել ՀՀ-ին նման պարտքի տակ գցած պետական պաշտոնյայի ունեցվածքը: Այս պարագայում հասցեատերը քաղաքապետ Հայկ Մարությանն է:

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. ամբողջ կյանքը նկարահանման հրապարակներում ու բեմերում անցկացրած Հայկ Մարությանն իր խնայողությունները կոպեկ առ կոպեկ հավաքի, Երևանում ու Պրահայում տներ առնի ու կառավարչական իր կատարյալ ապաշնորհության պատճառով այդ ամենը դատական մի ակտով կորցնի: Ինքն իրեն դեռ ջհանդամը, բա իր կնոջն ու երեխեքին ի՞նչ պատասխան է տալու մեր սրտի քաղաքապետը»:

«ՉԻ». Առանց լրացուցիչ հետազոտման, միանշանակ կարելի է պնդել՝ Ֆարմանյանը շարունակում է չարաշահել շոգեբաղնիքը: Եվ ոչ միայն հաճախում է, այլ այնտեղ նրան սկսել են այցելել միջազգային արբիտրաժային դատարանի դատավորները: Եվ ամենայն հավանականությամբ նրանց մեջ տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը: «Դիեր Սամվել ջան, մենք վաղուց ենք քեզ հետևում ու ցանկանում ենք քո միջոցով հայ հանրությանը տեղեկացնել: Մենք հաշվի չենք առնելու, որ Սանիթեքը սաբոտաժի էր ենթարկել միլիոնանոց քաղաքի աղբահանությունը: Նրա ստանձնած պարտավորությունները քննության առարկա չենք դարձնելու: Սովորաբար նման կարգի արբիտրաժային վեճերը սկսում ենք քննել մի քանի տարի հետո, բայց քո ազիզ խաթր կարագացնենք և մի քանի շաբաթում վճիռ կտանք»: Մենք հակված ենք կարծելու, որ հենց այդ հանդիպումն է եղել նման գրառում կատարելու հիմք: Բայց կա նաև ուրիշ տեսակետ: Ֆարմանյանի պատրոն Միքայել Մինասյանը շատ է նեղված քաղաքապետից, որովհետև նա բանի տեղ չի դնում իրեն և այսպիսի միջոցներով փորձում է վրեժխնդիր լինել:

Ռեգրեսիվ հայցերի մասով: Եթե դա տեղի ունենա, ապա Ֆարմանյանը կդառնա գործազուրկ: ՄԻԵԴ-ը տասնյակ միլիոնավոր դոլարների փոխահատուցում է դրել Հայաստանի բյուջեի վրա: Դա այն ժամանակաշրջանի վերաբերյալ է, երբ Հայաստանի դատարանները անվերապահ կատարում էին Ֆարմանյանի պատրոնի աներոջ հրահանգները: Եվ եթե ռեգրեսիվ հայցերը սկսեն գործել, ապա Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը ստիպված կլինեն վաճառել «Քառյակ մեդիա» հոլդինգը, որպեսզի փոխհատուցեն պետությանը հասցված վնասները: 

Բայց դե ջհանդամը Ֆարմանյանը, կնոջը ու երեխաներին ի՞նչ է պատասխան տալու, ինչու է ստորագրում Մինասյանի ամեն հիմարության տակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ