...

Իսկ դուք լռեք

Իսկ դուք լռեք

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Սամվել Ֆարմանյանը գրել է. «Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ առանցքային հանգամանքներով պայմանավորված.

1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:

2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրև քաղաքագլուխ»:

«ՉԻ». Ստոպ. այն, որ մենք Հայկ Մարությանին քննադատում ենք, դա դեռ չի նշանակում, որ նախկին իշխանության մանկլավիկները պետք է ծակ ու ծուկերից դուրս գան: 

Պահանջի հիմնավորումը. քաղաքագլուխը այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը: Սամվել Ֆարմանյանին բացատրեք, որ Հայկ Մարությանը լեգիտիմ ընտրված քաղաքապետ է, փողով կամ «գազելով» չի ընտրվել՝ ինչպես ինքն ու իր շեֆը: Վայելում է վստահություն, չի վայելում, դա ցույց կտան ՏԻՄ հաջորդ ընտրությունները: 

Երկրորդ հիմնավորումը ընդհանրապես սպանում է. Հայկ Մարությանն ընդամենը մի տարի է, ինչ քաղաքապետ է, իսկ նախընտրական խոստումները պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար են, ոչ թե՝ մի տարվա: Կամ այդ ի՞նչ եղավ, որ հանկարծ այդպես ոգևորվեցիք: 

Չնայած, ում ենք ինչ ասում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ