ԵՍ ՉԵ՛Մ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՆՃԱՐԸ ՁԵՐ,
Օ, ԺԱՆՏԱԲԱՐՈ ԴՊԻՐՆԵՐ ԾԵ՛Ր,
ՈՐ ՄԱՌ ԲԱՐԲԱՌՈՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԹ
ԿՈՓԵԼ ԵՔ ՍՏՐՈՒԿ ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ԿԵՐՏԵԼ ԵՔ ՁԵՌՔՈՎ ԲԱԶՄԱՀՄՈՒՏ
ՈԳՈՒ ՇՂԹԱՆԵՐ ԹԵ՛ ԲԱՐԴ, ԹԵ՛ ԲՈՒԹ-
ԵՎ ՁԵՐ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐԸ ՍՈՒՏ
ՀՌՉԱԿԵԼ ԹԵ՛ ՎԵՀ, ԹԵ՛ ԼՈՒՅՍ, ԹԵ՛ ՍՈՒՐԲ:-