...

Կարդացեք Չարենց

Կարդացեք Չարենց

ԳԻՇԵՐԸ ԱՄԲՈՂՋ ՀԻՎԱՆԴ, ԽԵԼԱԳԱՐ,
ԵՍ ԵՐԱԶԵՑԻ ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ:
ՇՈՒՐՋՍ Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՈՒ ՇՇՈՒԿ ՉԿԱՐ-
ԳՈՒՆԱՏ ԷՐ ՇՈՒՐՋՍ՝ ԳԻՇԵՐ ՈՒ ԼՈՒՍԻՆ:

ԵՍ ԵՐԱԶԵՑԻ ԱՐԵՎԻ ՈՍԿԻՆ,
ՏԵՆՉԱՑԻ ՆՐԱ ՀՐԱՇՔԸ ԽՆԴՈՒՆ՝
ՈՒԶԵՑԻ ՍԻՐԵԼ ՇՇՈՒԿՆ ԻՄԱՍՏՈՒՆ՝
ԱՐԵՎԱՆՄԱՆ, ԱՐՆԱՎԱՌ ԽՈՍՔԻ,-

ԲԱՅՑ ՇՈՒՐՋՍ ԱՅՆՊԵՍ ԳՈՒՆԱՏ ԷՐ, ՏԿԱՐ-
ԽՈՍՔԵՐ ՉԿԱՅԻՆ, ՈՒ ԱՐԵՎ ՉԿԱՐ...

1915

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ