...

Կոլերովը ձեռք է առել Բելլա Քոչարյանին

Կոլերովը ձեռք է առել Բելլա Քոչարյանին

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- հայտարարել է «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը 168 ժամին տված հարցազրույցում:

«ՉԻ». Սույն պարոնը չի բավարարվել միայն այս անհեթեթ ձևակերպմամբ: Նա նաև փոխանցել է, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը տևել է նույնքան, որքան Պուտին-Փաշինյան հանդիպումը, և այն կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան և հումանիտար բնույթ:

Քոչարյանի և Ռեգնում գործակալության կապերի մասին վաղուց է հայտնի: Գաղտնիք չէ նաև, որ այդ գործակալությունը չի խորշում կասկածելի ծառայություններ մատուցել գումարի դիմաց: Եվ հիմա ի դեմս Քոչարյանի գտել է փողի տոպրակի և անխնա օգտագործում է նրա ռեսուրսները՝ դիմացը ներկայացնելով այս որակի «վերլուծություններ»:

Միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելու փորձեր անում է ամբաստանյալ Քոչարյանը: Եվ Ռուսաստանը որոշակի ժամանակ նրան այդ հարցում աջակցեց:

Բայց վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանն էլ է հասկանում, թե որքան փակուղային և անհեռանկարային են փորձերը մեկին պաշտպանելու համար վտանգել ռազմավարական հարաբերությունները դաշնակցի հետ: Կոլերովը պետք է դա հասկանար, երբ Պուտինը Քոչարյանի կնոջն ընդունեց ընդամենը 6 րոպեով:

Անշուշտ ինքը տեղյակ է դրա մասին, սակայն պատվիրատուի շահերից չի բխում դա հանրայնացնել:

Եվ վերջում, Քոչարյանը ճիշտ կանի մի թեթև քաշի Մոդեստի ականջները: Մի կողմից ծառայության է անցել իր մոտ, մյուս կողմից՝ հայտարարում է, որ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը եղել է ոչ միայն ընտանեկան և հումանիտար բնույթի: Բա էլ ի՞նչ բնույթի. կարող է, տիկին Բելլան նաև պետական և ռազմական գործիչ է, որ նրա հետ Պուտինը խոսեր տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներից:

Չի կարելի այդքան ձեռք առնել մեկին, ումից սնվում ես: Չի կարելի ձեռք առնել պետությանդ ղեկավարին՝ Պուտինին, թե իբր ինքը կարող է պետական լուրջ խնդիրներից խոսել թոշակառու բուժքրոջ հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ