...

Ամոթն ինչ է՝ չունեք

Ամոթն ինչ է՝ չունեք

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը, 5 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին:

«ՉԻ». Քանի կար, Քոչարյանն ասում էր՝ մեր ընտանիքն ի՞նչ հարուստ, մեր պես առնվազն 200 ընտանիք կա Հայաստանում:

«Հայաստան» հիմնադրամի կայքում կարելի է տեղեկանալ, որ առնվազն մի քանի հազար մարդ Հայաստանից շատ ավելի մեծ գումար են վճարել, քան 5 միլիոն դրամն է:

Փաստորեն, վատ լուր Քոչարյանի համար՝ իրենք այլևս չեն մտնում ամենահարուստ 200 ընտանիքների ցանկի մեջ:

Նիկոլ, էս ի՞նչ բերեցիր այդ ընտանիքի գլխին:

Իսկ եթե լուրջ, ապա ցինիկության վերջին հանգրվանում պետք է լինես, որ, ունենալով մի քանի միլիարդ դոլար, 5 միլիոն դրամ փոխանցես քո պատմական հայրենիքի համար: Հայրենիք, որ թյուրիմացաբար ամուսնուդ հերոսի կոչում է շնորհել:

Մի առանձին հանգանակություն պետք է կազմակերպել և վերադարձնել այդ 5 միլիոնը: Մտածենք, որ ահաբեկիչների հրթիռները մեկ ավել ավտոմեքենա են վնասել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ