...

Պատերազմի հաշվին փիառը

Պատերազմի հաշվին փիառը

Պատմաբան Ալեքսանդր Մանասյանը երեկ հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանն անկասկած մեծ դերակատարում ունի արցախյան այս պատերազմում:

«ՉԻ». Որ ասում են՝ ծնգլահան արիք ձեր Քոչարյանով, այս դեպքն է: Արցախում արյունալի մարտեր են գնում, մեր բանակը անում է հնարավորն ու անհնարինը, իսկ սրանք այստեղ Քոչարյանի փիառով են զբաղված:

Բայց հետաքրքիր մի օրինաչափություն ենք նկատել. Հայաստանում արյունոտ կամ բացասական դեպքեր են եղել, միշտ հայտարարում են, թե Քոչարյանը դրանց հետ որևէ կապ չունի: Հոկտեմբերի 27 է լինում, ասում են, աշխատասենյակում էր, թրաշված չէր, հագնված չէր: 

Մարտի 1-ի մասին ես խոսում, Քոչարյանն ասում է՝ առավոտը քնած եմ եղել, բանից բեխաբար եմ եղել: 

Բայց որտեղ մի լուսավոր, մի կարևոր ձեռբերում է լինում, առաջինը Քոչարյանն է մեյդան ընկնում, թե դա իմ շնորհիվ է: Ինքն է Հայաստանում 24-ժամյա հոսանք ապահովել, ատոմակայանը վերաբացել, Արցախի հաղթանակները տարել, տնտեսությունը զարգացրել, ձեռի հետ՝ միլիարդատեր դարձել: Մենակ ինքը: Համարյա Ռեմբոն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ